Բելգիան և Մարոկկոն համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում

Բելգիան և Մարոկկոն համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում

Բելգիայի թագավոր Ֆիլիպը հեռախոսազրույց է ունեցել Մարոկկոյի միապետ Մոհամմադ VI-ի հետ, ում փոխանցել է Բելգիայի իշխանությունների օգնության խնդրանքը։ Խնդրվում է Մարոկկոյի հատուկ ծառայություններին՝ օգնություն ցուցաբերել Փարիզի ահաբեկչությունների մասնակից անձանց հետախուզման գործում։ Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
Հաղորդվում է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների միջև առաջին կապերն արդեն կայացել են: Մասնավորապես,մինչ այդ Մարոկկոյի մասնագետներն օգնել էին ֆրանսիացի գործընկերներին՝ դուրս գալ ահաբեկչական խմբի հետքի վրա, որի անդամները կազմակերպել և ահաբեկչություններ էին իրականացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում։