Էրդողանը հրապարակել է Սիրիայի օդային տարածքում С-400 համակագի կողմից թուրքական ինքնաթիռ խփվելու դեպքում հնարավոր հետևանքները

Էրդողանը հրապարակել է Սիրիայի օդային տարածքում С-400 համակագի կողմից թուրքական ինքնաթիռ խփվելու դեպքում հնարավոր հետևանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Անկարան որպես ագրեսիա կգնահատի Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան զենիթա-հրթիռային համակարգի կողմից թուրքական ինքնաթիռի խփվելու փաստը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Այդ կերպ է թուրք ղեկավարը պատասխանել հեռուստալրագրողի այն հարցին, թե ինչպես Թուրքիան կարձագանքի այն դեպքին, եթե նրա կործանիչը խփվի Սիրիայի օդային տարածքում՝ С-400 համակարգի կողմից:



Էրդողանը հավելել է, որ իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հավանական է համարում: Նա հստակեցրել է, որ նման իրավիճակում Թուրքիան ստիպված կլինի «այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք անխոս,չեն,քննարկվելու», սակայն թե ինչպիսի՞ն կլինեն այդ միջոցները, չի մանրամասնել: