Եվրախմբի նախագահն առաջարկում է «մինի-շենգեն» ստեղծել

Եվրախմբի նախագահն առաջարկում է «մինի-շենգեն» ստեղծել

Եվրախմբի նախագահն Յերուն Դեյսելբլումը արտահայտվել է շենգենյան համաձայնության բարեփոխումների և ազատ տեղաշարժման «փոքր» գոտի ստեղծելու օգտին` արտաքին սահմանների վերահսկողությամբ: Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Reuters-ին:
Նրա կարծիքով՝ «մինի-Շենգեն» կարող են ձևավորել այն երկրները, որոնք ընդունում են ավելի շատ փախստականներ` Ավստրիան, Գերմանիան, Բելգիան և Շվեդիան:
Դեյսելբլումը հայտնել է, որ հիմնական նպատակը Շենգենյան գոտու պահպանումն է, քանի որ ներգաղթյալների հոսքը վտանգի տակ է դնում պետությունների բարեկեցությունը:
«ԵՄ ամբողջականության պահպանման համար անհրաժեշտ է պահպանել արտաքին սահմանները: Հակառակ դեպքում մարդկանց հոսքը պարզապես կխորտակի գոյություն ունեցող համակարգը: Դա այն է, ինչ այժմ տեղի է ունենում Նիդեռլանդներում»,- բացատրել է նա: