Հայտնի է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի նորածին որդու անունը

Հայտնի է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի նորածին որդու անունը

Ինչպես գրում է  The Daily Mail-ը, հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը`  Քանյե Ուեսթը, երկար քննարկումներից հետո, վերջապես կողմնորոշվել են իրենց նորածին որդու անվան հարցում։

ՔԻմն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ դեկտեմբերի 5-ին Լոս Անջելեսում լույս աշխարհ եկած իր փոքրիկին անվանակոչել են Սենթ (Saint) Ուեսթ, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Սուրբ»:

35-ամյա հեռուստաաստղը հրապարակել է նաև զվարճալի էմոջիներ, որոնք պատկերում են իրեն, սիրելի ամուսնուն, ավագ դստերը` Նորթին և նորածին որդուն։



The Daily Mail-ի փոխանցմամբ, երեխայի տարօրինակ անվան ընտրությունը ստիպել է համացանցի բազմաթիվ օգտատերերի վիրտուալ տիրույթում տարածել ծաղրանկարներ, որոնցում աստղային ընտանիքի անդամները  ներկայացված են սրբերի կերպարներով: