Իրաքի վարչապետին մտահոգում է նավթի գների անկումը

Իրաքի վարչապետին մտահոգում է նավթի գների անկումը

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների անկումը իր ազդեցությունը կունենա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու Իրաքի հնարավորության վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:



«Մենք պատերազմ ենք վարում «Իսլամական պետության» դեմ, իսկ մեր բյուջեն նվազել է 30 տոկոսով՝ համեմատած այն բանի հետ, թե ինչպիսին էր այն մինչ պատերազմը սկսելը: Ես կցանկանայի հույս ունենալ, որ նավթի ցածր գները չեն ազդի «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, բայց այդ գործոնն անպայման ազդեցություն կունենա»,- ասել է ալ-Աբադին:



Իրաքի վարչապետի խոսքով՝ Իրաքի կառավարությունը մեծ բարդությունների միջով է անցնում՝ պահպանելու համար ծախսերի մակարդակը, և կրճատել է կառավարության ծախսերը՝ հասցնելով նվազագույնի, սակայն գոյություն ունեն ծախսերի պարտադիր հոդվածներ, որոնց թվում է «Իսլամական պետության» դեմ պատերազմ վարելը: