Ռուսաստանը մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով համալրել է Հայաստանում իր ռազմաբազան

Ռուսաստանը մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով համալրել է Հայաստանում իր ռազմաբազան

Ռուսաստանը Հայաստանում տեղակայված ռազմաբազան համալրել է մարտական և տրանսպորտային նոր ուղղաթիռների խմբաքանակով, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

«Ռազմական ավիացիայի հարվածային 6 միավոր Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռները տեղափոխվել են Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այդ ուղղաթիռների թռիչքները կմեկնարկեն 2016 թվականի առաջին եռամսյակում:

ըստ հաղորդագրության՝ մինչ վայրէջքային հրապարակների, կայանատեղիների ու ծառայողական օբյեկտների կառուցումը ուղղաթիռները ժամանակավորապես տեղակայվելու են ռազմական օդանավակայանի կայանատեղիում:

Ռուսական ավիաբազան Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ձևավորվել է 1995 թվականին: 1998 թվականի նոյեմբերին այնտեղ տեղակայվել են բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչները: