Թրամփը մեղադրել է Քլինթոնին հարյուր հազարների մահվան մեջ

Թրամփը մեղադրել է Քլինթոնին հարյուր հազարների մահվան մեջ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Հիլարի Քլինթոնին, լիբիական ճգնաժամի ժամանակ սխալ քաղաքականության եւ հարյուր հազարավոր մարդկանց մահը հրահրելու մեջ։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը։ Թրամփի խոսքերով, Քլինթոնը չի տիրապետում երկրի նախագահին անհրաժեշտ տոկունությամբ։



<Նա չունի անհրաժեշտ տոկունություն։ Մեզ պետք է շատ ուժեղ ու հետեւողական նախագահ, իսկ նա այդ հատկանիշները չունի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ունենալ եւս մեկ թուլակամ նախագահ, ինչպես հիմա>,- հայտարարել է նա, միաժամանակ նշելով, որ չնայած Քլինթոնի մեծ թվով գործուղումներին՝ պետքարտուղարի պաշտոնում, նրա քաղաքականությունը մեծ արդյունավետությամբ աչքի չի ընկել։



Թրամփը նկատել է, որ Քլինթոնը միայն զուր վատնել է բյուջեի գումարները՝ առաջընթաց չգրանցելով Լիբիայի հակամարտության մեջ․ <Նա չի կարողացել լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Բացի զուր վատնած միջոցներից, նրա պատճառով շատ կյանքեր են կործանվել, որովհետեւ նրա քաղաքականությունը աղետ բերեց ամբողջ աշխարհին։ Հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին նրա սխալ որոշումների հետեւանքով>,-հայտարարել է Թրամփը։