Գերմանիան կծախսի 17 մլրդ․ եվրո փախստականների վրա

Գերմանիան կծախսի 17 մլրդ․ եվրո փախստականների վրա

Գերմանիան 2016թ-ին միգրացիոն ճգնաժամի լուծման ուղղությամբ ընդհանուր առմամբ կծախսի 17 մլրդ․ եվրո։ Այդ մասին հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում 16 նախարարությունների հրապարակած տվյալները։



Այդ հաշվարկների համաձայն, ներկայումս տարածաշրջանային իշխանությունները պատրաստվում են միգրանտների վրա ծախսել շուրջ 16․5 մլրդ․ եվրո։ Ըստ պարբերականի՝ հնարավոր է այդ թիվը աճի, քանի որ կառավարության կանխատեսումների համաձայն մինչեւ տարեվերջ սպասվում է 800 հազար միգրանտների հոսք։ Բայց այս պահի դրությամբ փորձագտենրը հաշվում են, որ Գերմանիան տարվա վերջին կունենա ավելի քան 1 մլն․ ներգաղթյալ։