Ապագա ԱԺ-ն ձեւավորվելու է Վենետիկի հանձնաժողովի որոշմամբ. Սոս Գիմիշյան

Ապագա ԱԺ-ն ձեւավորվելու է Վենետիկի հանձնաժողովի որոշմամբ. Սոս Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ճանաչում է Արթուր Վարդանյանի հետ առնչակցություն ունենալու կասկածանքով կալանավորված Գառնիկ Մարգարյանին, Խաչիկ Ավետիսյանին եւ Վլադիմիր Առաքելյանին եւ անլուրջ է համարում այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են նրանց։ Ւսկ այդ գործն, ըստ Գիմիշյանի, իր անլուրջ լինելն ապացուցել է նրանով, որ կալանավորված անձանցից ոմանց խափանման միջոցն են փոխել՝ Հայաստանից չհեռանալու ստորագրությամբ։ «Առհասարակ հարգանքով եմ վերաբերվում բոլոր ազատամարտիկներին։ Նրանք մարդիկ են, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհել»,-ասաց նա։ 



Սոս Գիմիշյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այն տեսակետին, որ ապագա ԱԺ-ն ամբողջությամբ գտնվելու է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո։ «Մինչ այդ չէ՞ր վերահսկվում, այսուհե՞տ պետք է վերահսկվի»,- հարցին հարցով արձագանքեց Սոս Գիմիշյանը։ Նրա դիտարկմամբ՝ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար Սերժ Սարգսյանն ու Վենետիկի հանձնաժողովը համագործակցեցին, եւ ապագա ԱԺ կազմն էլ որոշվելու է՝ ելնելով այդ համագործակցությունից։ Սոս Գիմիշյանն, իհարկե, չի բացառում, որ 2017թ. ԱԺ-ում կարող է տեղ գտնել նաեւ անկախ, ինքնուրույն որեւէ քաղաքական ուժ, սակայն դա քիչ հավանական է համարում։



Հիշեցնենք, որ անցյալ տարի, նոյեմբերի 25-ին եւ ավելի ուշ կալանավորված անձինք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: