Սերժ Սարգսյանը որեւէ հարցի չպատասխանեց

Սերժ Սարգսյանը որեւէ հարցի չպատասխանեց

Բանակի օրվա առթիվ ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյանների այցը Եռաբլուր զինվորական պանթեոն շարունակվում է: Եռաբլուր այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագողների հարցերին: Նրան հարցրին՝ ԵԽԽՎ-ն պարտությո՞ւն է, սակայն նախագահը որեւէ կերպ չարձագանքեց: Այս անգամ եւս Սերժ Սարգսյանին մոտեցան զինծառայողների, ազատամարտիկների մայրեր՝ օգնության ակնկալիքով:



Եռաբլուր է այցելել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանը: Հովիկ Աբրահամյանը եւս այսօր քչախոս էր, նա ընդամենը շնորհավորեց բանակի օրվա առթիվ, ինչպես նաեւ նշեց, որ անկախության տարիների ընթացքում կարողացանք մի կառույց ունենալ, որը ոգևորում է հայ ժողովրդին: Վարչապետը շեշտեց, որ բանակը մեր ձեռքբերումն է, որով պետք է հպարտանալ, մեր հարենիքի անկախության եւ անվտագության երաշխավորն է: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ նշելով, թե այսօր բանակի օրն է:  Հովիկ Աբրահամյանին մոտեցավ մի կին՝  խնդրելով բանակում վիրավորված իր տղայի պրոթեզավորմանն աջակցել: Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը օգնություն ցուցաբերել է, սակայն դեռևս օգնության կարիքը կա:



Եռաբլուր այցելած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ լրագրողներին վստահեցրեց, որ Հայոց բանակը տարածաշրջանում փոխգործունակ եւ մրցունակ է, իսկ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը  ամեն ինչ անում է այն համաժողովրդական բանակի վերածվելու համար: «Հայոց բանակն ամեն օր սահմանին, շփման գծում իր առջեւ դրված քննությունը կատարում է գերազանց ձեւով»,- ասաց Սեյրան Օհանյանը: