Հիմա տես, դու էլ խտացրած կաթի պես դավադիտ ես անում

Հիմա տես, դու էլ խտացրած կաթի պես դավադիտ ես անում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր, պաշտպանելով իր գործընկեր կուսակցին, նորից նշեց, որ Մհեր Սեդրակյանը չի հայհոյել լրագրողներին:



Լրագրողներից մեկի հարցին, թե չե՞ն պատրաստվում, արդյոք, ներողություն խնդրել, Ալեքսանյանն այսպես արձագանքեց․ «Էլի նույն բանը կասի․․․․ հիմա տես, դու էլ խտացրած կաթի պես դավադիտ ես անում, նույն էդ խտացրած կաթի պատմությունն ես անում, մի՛ արա»։



Hraparak.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հիմնականում գործարար թևի պատգամավորները լրագրողների հետ շփումներում խնդիրներ են ունենում, «բիզնեսի ու գործարարության հետ կապ չունեցող» Ալեքսանյանն ակամա իր վրա վերցնելով՝ զարմացավ․ «Ես խնդիր ունե՞մ ձեր հետ։ Դու ինձնից խոսա, ես խնդիր ունե՞մ ձեր հետ»։



-Դուք Ձեր տակտիկան գուցե գտել եք լրագրողների հետ շփումներում, մյուսները չեն գտել։



-Ի՞նչ անեմ ես։



-Օրինակ՝ կարող եք խոսել, զրուցել հետները, հորդորել, որ լրագորղների հետ պետք չէ նման կերպ շփվել, որ պետք է ավելի բարիդրացիական հարաբերություններ պահպանել։



-Դրա վրա էլ կաշխատեմ։ Որ էդ գործն էլ եք տալի մեզ, էդ գործի վրա էլ կաշխատեմ։



-Նման պատգամավորները պե՞տք է, որ հաջորդ խորհրդարանում էլ լինեն։



-Էտի արժի արդեն 500 եվրո։ 500 եվրո տվեք, ինչ հարց տաք՝ պատասխանեմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ