«Լիչնի նեպրիյազնը» անցել է

«Լիչնի նեպրիյազնը» անցել է

Մեր տեղեկություններով` գեներալ Մանվելն ու Սամվել Ալեքսանյանը բավականին երկար տեւած «լիչնի նեպրիյազնից» հետո վերջերս բարիշել են. Ալեքսանյանը մասնակցել է Մանվելի եղբոր հոգեհանգստին, դրանից առաջ էլ՝ Նոր տարվա շեմին, կռված տղերքի ընտանիքներին օգնություն է ուղարկել: Իսկ նրանց` իրար հետ չխոսելու, չբարեւելու, «իրար տենալիս ուխոդ անելու, ճամփեն շեղելու» պատճառը հենց երկրապահներին Ալեքսանյանի կողմից օգնության դադարեցումն էր: «Հմի արդեն, որ իրար տենան, կբարեւեն-կփաթաթվեն, էդ կնշանակի, որ իրանք էլի ախպեր են»,- ասաց Մանվելի մոտիկներից մեկը: