«Ժողովուրդ». Երբ ընդդիմությունը լուծումներ չի առաջարկում, իշխանությունների համար իդեալական է

«Ժողովուրդ». Երբ ընդդիմությունը լուծումներ չի առաջարկում, իշխանությունների համար իդեալական է

«Ժողովուրդը» գրում է. «Այն, որ ՀՀ իշխանությունները ամեն կերպ փորձելու են պահպանել ընտրակեղծարարության՝ գործող ընտրական օրենսգրքով տրված հնարավորությունները, կասկածից դուրս է: Մյուս կողմից ՀՀ իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է միջազգային կառույցներին համոզել, որ իրենք ամեն ինչ անում են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար: Այդ կառույցների բարեհաճությունն անհրաժեշտ է տարբեր ծրագրերով դրամաշնորհներ ստանալու համար, քանի որ Հայաստանի տնտեսության վիճակը գնալով վատթարանում է, եւ երկիր մտնող ամեն մի լուման էլ կարեւոր է: Այսինքն՝ իրավիճակը նպաստավոր է, որպեսզի Հայաստանի ընդդիմադիր ուժերը ընտրությունների կազմակերպման հետ կապված փորձեն իշխանություններից առավելագույն զիջումներ կորզել: Բայց այն, որ ընդդիմությունը խնդիրները բարձրաձայնելու հետ միաժամանակ լուծումներ չի առաջարկում, իշխանությունների համար դառնում է իդեալական տարբերակ: Ի վերջո, ստացվում է, որ իշխանություններն են միայն լուծումներ առաջարկում, իրենք էլ դա անում են այնքանով, որքանով կարողանում են:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: