«Ժողովուրդ». Համայնքային վարչակազմերը փորձում են Երևանից հետ չմնալ

«Ժողովուրդ». Համայնքային վարչակազմերը փորձում են Երևանից հետ չմնալ

«Ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական փաստաթղթերը փաստում են, որ մարզային համայնքների վարչակազմերը միջոցներ վատնելու հարցում Երեւանի քաղաքապետարանից փորձում են ետ չմնալ: Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետարանում այս տարի հաջողացրել են աղբամաններ գնել հատը 100 հազար դրամով` այդպիսով գերազանցելով անգամ Երեւանի քաղաքապետարանի ռեկորդը, որը յուրաքանչյուր աղբամանի համար 78 հազար դրամ է վճարել: Վանաձորի քաղաքային իշխանությունները բենզինի գնման հարցում եւս մայրաքաղաքի գործընկերներից «առաջ» են անցնել: Նրանք ծառայողական ավտոմեքենաների համար ռեգուլյար տեսակի բենզինը գնել են 1 լիտրը 440 դրամով: Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս ռեգուլյար տեսակի բենզինը Հայաստանում ամենուրեք վաճառվում է լիտրը 410 դրամով, կարելի է ենթադրել, որ Վանաձորի քաղաքապետարանում շատ չարչարված կլինեն նման թանկ գնով բենզին գտնելու համար»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: