Միշել Օբաման իր ամուսնու հետքերով չի գնա

Միշել Օբաման իր ամուսնու հետքերով չի գնա

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման չի պատրաստվում գնալ իր ամուսնու հետքերով և առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, գրում է «Газета.Ru»-ն: Համապատասխան հայտարարություն տիկին Օբաման արել է South By Southwest (SXSW) փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը:



«Ես կշարունակեմ աշխատել երիտասարդների հետ, բայց ոչ նախագահի պաշտոնում: Որպեսզի կարևոր գործեր կատարես, պարտադիր չէ որ լինես ԱՄՆ նախագահ: Երբեմն այսպես կարելի է ավելին անել Սպիտակ տանսահմաններից դուրս, առանց ավելորդ կաշկանդումների և տեսանկարահանող սարքերի: Սա նաև ձեզ է վերաբերում»,- ասել է Միշել Օբաման՝ դիմելով ներկաներին:



Այժմ Միշել Օբաման զբաղված է Let Girls Learn և ‪#‎62MillionGirls ծրագրերի իրականացմամբ, որոնց նպատակն է կրթության հնարավորություն ստեղծել երրորդ աշխարհի երկրների կանանց և աղջիկների համար: