Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:



Հանդիպմանը քննարկվել են սահմանադրական իրավունքի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ այն արժեւորելով Արցախի համար:



Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքից: