Ապագայի գլոբալ տնտեսական ռիսկերը. Economist Intelligence Unit

Ապագայի գլոբալ տնտեսական ռիսկերը. Economist Intelligence Unit

Economist Intelligence Unit վերլուծություններ և հետազոտություններ իրականացնող ընկերությունը ներկայացրել է առաջիկայում սպասվող գլոբալ տնտեսական ռիսկերի իր տեսլականը, փոխանցում է BBC-ն:

Ըստ Economist Intelligence Unit ընկերության վերլուծությունների՝ գլոբալ տնտեսական ռիսկերի ցանկում ամենավտանգավորը Չինաստանի տնտեսական ճգնաժամն է, ինչը կարող է հանգեցնել հումքի գների հետագա անկմանը, այդ թվում` նավթի և մետաղների, որի հետևանքով լրջորեն կտուժեն Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրները:



Գլոբալ սպառնալիքների ցանկում են նաև՝ Ռուսաստանի ներխուժումները Ուկրաինա և Սիրիա, Եվրամիության փլուզումը, Եվրոգոտու անկումն ու Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց, Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, իսլամիստական ծայրահեղականության աճող սպառնալիքը, Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից և այլն: