ԱՄՆ-ում ուսուցիչը սեքս երեկոներ է կազմակերպել անչափահաս աշակերտների համար

ԱՄՆ-ում ուսուցիչը սեքս երեկոներ է կազմակերպել անչափահաս աշակերտների համար

ԱՄՆ Տեխաս նահանգում ձերբակալվել է միջնակարգ դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչը՝ առնվազն տասը անչափահաս տղաների հետ սեքս երեկոներ կազմակերպելու համար: 28-ամյա Ջեյսոն Անդերսոնին ձերբակալել են մարտի 17-ի առավոտյան, այն բանից հետո երբ նա խոստովանել է, որ գիշերն անց է կացրել 15-17 տարեկան աշակերտների հետ, գրում է The Independent-ը:



Ոստիկանության հաղորդման համաձայն՝ տղամարդը սեռական հարաբերություններ է ունեցել մի քանի անչափահասների հետ: Անդերսնին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, սակայն իրավապահները չեն բացառում, որ նրան սպառնում է ևս 12 մեղադրանք, այդ թվում և անչափահասների այլասերման համար: