Մանվել Գիգորյանը հավաքել է ԵԿՄ-ականներին

Մանվել Գիգորյանը հավաքել է ԵԿՄ-ականներին

Մեր տեղեկություններով ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը միության բոլոր կառույցներին հրահանգել է կազմ-պատրաստ ներկայանալ վարչություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն Ղարաբաղ, որտեղ գիշերվանից ռազմական աննախադեպ գործողություններ են ընթանում:



Դեռեւս սպասում է ՀՀ ղեկավար այրերի հրահանգին. «Այս պահին իրավասու չեմ որեւէ բան ասել»,- այս լուրերի մասին մեզ հաղորդեց ԵԿՄ մամլո խոսնակ Վարդան Վարդանյանը: