Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Միքայել Հարությունյան

Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Միքայել Հարությունյան

ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մեր այն հարցին` լայնածավալ ռազմական գործողությունները պատերազմի վտանգի առաջ են կանգնեցնում մեզ, թե՞ ադրբեջանական բանակը հետ կքաշի զորքերը, Միքայել Հարությունյանը պատասխանեց` այս պահին չի կարող կանխատեսել.«Այս պահին դժվարանում ենք ասել»: 



Նշենք, որ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացրել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ հայկական ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ. «Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի»: