ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկա շաբաթ նիստ կգումարի Վիեննայում

ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկա շաբաթ նիստ կգումարի Վիեննայում

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, առաջիկա հանդիպման օրակարգում երեկ գիշերվանից սկսած իրավիճակի կտրուկ սրումն է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: «Հաշվի առնելով շարունակվող կրակը շփման գծի ամբողջ երկանքով եւ նկատի ունենալով ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում, Վիեննայում տեղի կունենա Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը»: Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ անդամ այլ երկրներ եւս քննարկելու համար Մինսկի խմբի հետագա անելիքները` հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: