Քեթրինի Միհրանը պետք է դատվի. Անահիտ Բախշյան

Քեթրինի Միհրանը պետք է դատվի. Անահիտ Բախշյան

«Իրենք չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, գիտակցել: Մտածում են Քեթրինի Միհրանը հրաժարական տվեց և կրքերը կհանդարտվի, ոչ: Քեթրինի Միհրանը հրաժարական տվեց, իր երեխաներին պետք է ետ բերի Հայաստան, որոնք Փարիզում են այսօր, ինքը պետք է դատվի իր հետ շատերը, ոչ միայն ինքը».- նշում է «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ու մատնանշում այն մարդկանց, որոնց առանձնատների լուսանկարներն այս օրերին ակտիվ շրջանառվում են համացանցում: «Բոլոր պաշտոնյաներն այսօր պետք է պատասխան տան և ամենալավ բանը, որ նրանք կարող են անել, որ իրենց կաշին պրծացնեն, դա այդ գումարները, որ տարել են զինեն մեր բանակը, ոնց որ պետք է, հերիք եղավ, բոլ եղավ մեր երեխեքին կենդանի թիրախ դարձնեն:



Անահիտ Բախշյանն այսօր եկել էր մասնակցելու ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի երթին. «Ես ինքս համոզված եմ Լևոն Հայրապխետյանին ռուսական ավտորիտար իշխանությունը փակում է բանտում, որպեսզի հերթական անգամ իր կարծիքով թուլացնի Արցախի ապշտպանությունը: Որովհետև Լևոնը բանտում ավելի շատ գործ էր անում Արցախի համար, քան շատերն ազատության մեջ, այդ մասին շատ-շատ մարդիկ են ասում: Լևոնի ազատության մեջ գտնվելը փաստորեն մեր արժանապատիվ գոյության մասին էր ասելու հերթական անգամ»:



Հ.Գ. Օրերս ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի երեխաները ցանկացել են Երևան-Փարիզ չվերթով Հայաստանից մեկնել Ֆրանսիա, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես նրա թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին: Մամուլի հրապարակումներից հայտնի է, որ վեճի հիմնական պատճառը ոչ թե նրա երեխաների երկրից մեկնելու հարցն է եղել, այլ այն, որ Միհրան Պողոսյանին թույլ չեն տվել երկրից մեկնել: