Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվելու ապրիլի 20-ին

Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվելու ապրիլի 20-ին

Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը` ավելացնելով, որ առաջիկա րոպեներին հանդիպելու է Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը:

Նա միևնույն ժամանակ ասել է, որ չի կարող նշել` արդյոք դա ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է: «Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,- ասել է Քոչարյանը: