Մենք պետք է միասնական լինենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան

Մենք պետք է միասնական լինենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ գրառում է կատարել.



«Չեմ հավատում, որ արդեն մեկ տարի անցավ, ինչ զարմուհիներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան և այնքան նոր բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին: Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Շուրջ 1,5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության կողմից: Այսօր ինձ և ողջ աշխարհում միլիոնավոր հայերի համար չափազանց կարևոր հիշատակի օր է: Մենք պետք է միասնական լինենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- նշել է Քիմ Քարդաշյանը: