Վթար Բագրատունյաց պողոտայում, տուժածի վիճակը բավարար է

Վթար Բագրատունյաց պողոտայում, տուժածի վիճակը բավարար է

Ապրիլի 25-ին, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 22/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:



Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 CR 391 (վարորդ՝ 1954 թ. ծնված Հ. Ջ) և «Nissan Pathfinder» մակնիշի 30 US 688 պետհամարանիշներով (վարորդ՝ 1963 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենաները, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1972 թ. ծնված Ս. Հ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: