«ՀԺ». Արձանագրվել է պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների աճ

«ՀԺ». Արձանագրվել է պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների աճ

«Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ։ Սա ՀՀ ԱՎԾ-ի երեկ հրապարակած պաշտոնական տվյալներն են։ Եթե անցած տարվա առաջին եռամսյակում այդ տիպի հանցագործությունների թիվը եղել Է 273, ապա այս տարի դրանց թիվը հասել Է 890-ի։ Թե կոնկրետ որ հանցագործություններն են համարվում այդպիսին, ԱՎԾ-ի տեղեկանքում նշված չէ: Իսկ ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հանցագործությունների թիվը աճել Է 20 տոկոսով և հասել մոտ 5 հազարի։ Սա հատկապես ուշագրավ Է ՀՀ ոստիկանության շարունակական բարեվախվելու մասին հայտարարությունների եւ այդ կառույցին տրամադրվող Ֆինանսական միջոցների առաջանցիկ աճի Ֆոնին»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։