«Ժողովուրդ». Ե՞րբ պետք է ՃՈ-ն զբաղվի անիծված ճանապարհահատվածով

«Ժողովուրդ». Ե՞րբ պետք է ՃՈ-ն զբաղվի անիծված ճանապարհահատվածով

«Ժողովուրդը» գրում է. «Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրը (Ծովակ համայնքի մոտակայքում), կարելի է ասել, անիծված է: Վերջին 10 տարվա ընթացքում հենց այս հատվածում մոտ երկու տասնյակ մարդ է զոհվել ավտովթարի հետեւանքով: Սակայն ճանապարհային ոստիկանությունը տարիներ շարունակ անհաղորդ է իրավիճակին: Չկա որեւէ զգուշացնող ցուցանակ, որ այդ հատվածը, թեեւ հարթ, ուղիղ ճանապարհ է թվում, իրականում կտրուկ շրջապտույտ է, եւ պետք է կտրուկ արգելափակումներով շարունակել երթեւեկությունը: Հետաքրքիր է՝ քանի զոհ դեռ պետք է ունենանք այդ հատվածում, որ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանն արթնանա նիրհից եւ ասֆալտի ու «գոլդ համարանիշների» բիզնես գործունեությունից զատ նաեւ ապահովի մարդկանց անվտանգ երթեւեկության համար հույժ անհրաժեշտ նախազգուշական ցուցանակները: Տարածքին անծանոթ մարդիկ, երբ մի փոքր արագությունը գերազանցում են, անհնար է դառնում ավտովթարից խուսափելը: Անցած տարվա ընթացում միայն 4 զինվորականներ են զոհվել այդ վայրում: Ու եթե արագաչափ դնելու իմաստը մեր երկրում ոչ թե փող շորթելն է, այլ վթարները կանխելը, ապա այդքան զոհերից հետո առաջնահերթ պետք էր հենց այդ հատվածում դնել նման սարքերը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: