«Ժողովուրդ». Պաթոսով տուն չես պահի

«Ժողովուրդ». Պաթոսով տուն չես պահի

«Ժողովուրդը» գրում է «Վերջին օրերին Երեւանի եւ տարբեր մարզերի բնակիչներին զանգահարում են զինկոմիսարիատի աշխատակիցները եւ ճշտում, թե արդյոք նրանք չեն ցանկանում կամավոր հիմունքներով մեկնել սահման: Քառօրյա պատերազմի առաջին օրերին սահման մեկնելու պատրաստ մեծ թվով կամավորականների հոսքից հետո, թվում էր, թե ՀՀ զինված ուժերը այլեւս համալրման կարիք չունեն: Սակայն իրականում կամավորականների կեսն Արցախ էր գնացել ընդամենը նկարվելու համար եւ մի քանի օրից վերադարձել է տուն: Մյուս կեսի մի զգալի մասն էլ օրերս է վերադարձել տուն, քանի որ այլեւս չեն կարողացել իրենց ընտանիքներն առանց ապրուստի թողնել: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մեկ լուծում ունի. ՀՀ կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնի ՊՆ-ին, որպեսզի այդ կառույցը սահման գնալ ցանկացող կամավորականներին ՀՀ ԶՈՒ կազմում ներգրավի՝ որպես պայմանագրային զինծառայողների: Ամսական մեկ միլիարդ դրամը լիարժեք բավարար է այս խնդիրն ամբողջությամբ լուծելու համար: Միայն պաթոսով ընտանիքները չեն կերակրվում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: