«ՉԻ». Հերմինե Նաղդալյանի ամուսինը չի կարող ողջ օրը աշխատասենյակում մնալ

«ՉԻ». Հերմինե Նաղդալյանի ամուսինը չի կարող ողջ օրը աշխատասենյակում մնալ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««ՉԻ»–ն երեկվա համարում գրել էր, որ Աժ՝ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանն իրեն դասել է արտոնյալների շարքին և չի հաճախում աշխատանքի։ Այս հրապարակումից հետո երեկ պարոն Բեգլարյանը զանգահարել էր խմբագրություն և տեղեկացրել, որ ինքը մարտի 28-ից ապրիլի 29-ր գտնվել է արձակուրդում։ Բացի այդ, պարոն Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ ուրիշ օրերին Էլ ինքն աշխատասենյակում միշտ չի լինում, քանի որ իր վրա է դրված կառավարության աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման, կառավարության աշխատակազմի կողմից գբաղեցված տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները։ Եվ ինչպես ասաց պարոն Բեգլարյանը, ինքը անձամբ վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է այդ աշխատանքները, լինում է կառավարության մասնաշենքերում, այնպես որ, չի կարող ողջ օրը աշխատասենյակում նստած մնալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում