Մեդիա-բանակը՝ Արցախում

Մեդիա-բանակը՝ Արցախում

Այս օրերին Ղարաբաղ են մեկնում մեր գործընկերները, հայկական մեդիայի ներկայացուցիչները։ Նրանք գնում են ոչ միայն իրենց մասնագիտական պարտքը կատարելու, թեժ կետերից ռեպորտաժներ պատրաստելու, այլ նաև ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։



Օրերս որպես կամավոր Արցախ մեկնեց «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվականի գլխավոր ռեժիսոր Անդրանիկ Յայլոյանը։ Նա առաջնագիծ է մեկնել կամավորների երկրորդ հերթափոխի կազմում։





 



Ղարաբաղի սահմանները պաշտպանելու է մեկնել նաև «Առավոտի» տնօրեն Գագիկ Մելքոնյանը, և այս մասին հայտնեց նրա հարազատ թերթը։





Հեռուստառեժիսոր, Հ-2-ի «Պահմտոցի» հաղորդման վարող և ռեժիսոր Սարգիս Միքայելյանը, որը «Ար» հեռուստատեսության հիմնադիրներից է, նույնպես Արցախում է։ Սարգիս Միքայելյանը նախկին ազատամարտիկ է, արցախյան պատերազմի մասնակից, մականունը՝ «Խելառ Սաքո»։





 



Իսկ «Ռադիո Վան» -ի հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը Արցախում դասակի հրամանատար է