Քանյե Ուեսթի խանդի պատճառով աշխատանքից հեռացվել է Քիմի թիկնապահը

Քանյե Ուեսթի խանդի պատճառով աշխատանքից հեռացվել է Քիմի թիկնապահը

Daily Mail-ը գրում է՝ Քանյե Ուեսթը աշխատանքից հեռացրել է թիկնապահին, քանի որ վերջինս Նյու Յորքի Waldorf Astoria հյուրանոցի սենյակում փորձ է արել խոսել Քիմ Քարդաշյանի հետ։



38-ամյա ռեփերը բարկացել է թիկնապահ Սթիվ Ստանիլուսի վրա և նրան ազատել աշխատանքից։



Կատարվածից մի քանի ժամ հետո Ստանուլիսը ասել է․«Ես երջանիկ ընտանիք ունեմ, երեք երեխա, ես որեւէ մեկնաբանություն չեմ պատրաստվում տալ»



Հիշեցնենք, որ Սթիվ Ստանիլուսը նախկինում ոստիկան է եղել Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքում, իսկ հետո եղել է Լեոնարդո դի Կապրիոյի ու Ալանիս Մորիսեթի նման աստղերի թիկնապահը: