Տեր Շմավոնն ու Իվետան, Սիրուշոյի աջակցությունը, Նազենիի ասպետը, հերոս զինվորները, ադրբեջանցու ձերբակալումը, Քանյեի խանդը. Մայիսի 5-ը՝ ֆեյսբուքում

Տեր Շմավոնն ու Իվետան, Սիրուշոյի աջակցությունը, Նազենիի ասպետը, հերոս զինվորները, ադրբեջանցու ձերբակալումը, Քանյեի խանդը. Մայիսի 5-ը՝ ֆեյսբուքում

Օրվա դեռ սկզբից համացանցում Հայ զինվոր կայքում հրապարակված հոդվածի, դրա առանձին պատառիկների, պատմությունների ու լուսանկարների վերատպումներն էին: Տարբեր օգտատերեր մեկնաբանում էին, կիսվում ու քննարկում սահմանին վիրավորված զինվորներից յուրաքանչյուրի պատմությունը, նրանց հուզիչ խոսքն ու հերոսական սխրանքները: Առավել հիշվող էր վիրավոր տղաներից մեկի պատմությունը, ըստ որի, հրամանատարությունը կարծել է, թե ինքն էլ զոհվել է ընկերների հետ միասին ու հայտնել են այդ մասին տղայի ընտանիքին: Այն ժամանկ, երբ բարեկամ-հարազատները հավաքվել են Խաչիկի ծնողներին վշտակցելու, տղան զանգահարել է հոր հեռախոսին ու հայտնել, որ ողջ է, չի զոհվել: Այս հրապարակման հերոս զինվորների լուսանկարները շարունակ հանդիպում էին համացանցում ողջ օրվա ընթացքում:





Իսկ մայրաքաղաքում օրը բավական բուռն էր, եղան միանգամից մի քանի բողոքի ցույցեր ու երթեր, որոնք մեկնաբանվեցին նաև համացանցում: Առաջինը կոնդենցիների, նորաշենցիների, Բուզանդի փողոցի, Եկմալյան 4-16 շենքերի տասնյակ նախկին բնակիչների պահանջն էր, որ իրենց՝ հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում հատկացվի։ Նրանք նաև պահանջում էին, որ վարչապետն իջնի  և հանդիպի իրենց հետ: Միաժամանակ նույն վայրում Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները պահանջում էին վերագործարկել գործարանը: Իսկ քիչ ավելի ուշ, բողոքի երթի էին դուրս եկել մոտ 2 հազար եզդի համայնքի ներկայացուցիչներ, ովքեր պահանջում էին ազատ արձակել իրենց բարեգործ, բարերար Ջնդի Ամարյանին:



Ամենադիտված հրապարակումներից էր նաև ռուսական կայքերում հայտնված ու ֆեյսբուքի լրատվական հարթակ տեղափոխված նորություններն այն մասին, որ ձերբակալվել է Ռուսաստանում  ոստիկանի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող չորրորդ ադրբեջանցին, ով, ինչպես փոխանցում են իրավապահները, գողության փորձի կազմակերպիչն է եղել:





Առավոտից շարունակվում էին նաև քննարկումները՝ «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի՝ բեմական զգեստի շուրջ: Այսօր գրառմամբ էր հանդես եկել նաև Տեր Շմավոն քահանան, ում դուր չէին եկել համացանցում այդօրինակ բուռն ու բացասական քննադատությունները՝ երգչուհու ոչ միայն զգեստի, այլև անձի մասին. «Սիրելի հայորդիներ ջան. Ես պարզապես ապշած եմ, թե ինչքան կարելի է ատելությամբ լցվել որևէ անձի նկատմամբ և անձնական վիրավորանքներ գրել. Չգիտես ինչու շատեր շտապում են փնովել մարդուն, սակայն և նրա լավ գործերի մասին որևէ մեկը օգնական չեղավ, կամ էլ շատ ավելի քչերը, քան այսօրվա փնովողները. Դա արդարացի չէ. Մի չարացեք. Ասելիքներդ ասեք պարկեշտության սահմանները պահելով. Դա է գեղեցիկը. Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա»,-գրառել էր նա:





Այս համընդհանուր քննադատությունների ֆոնին, աջակցությամբ Իվետա Մուկուչյանի, հանդես էր եկել երգչուհի Սիրուշոն՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում. «Իմ ամբողջ աջակցությունն Իվետա Մուկուչյանին այս տարի Եվրատեսիլ մրցույթում։ Ես ուրախ եմ, որ մենք նման երգչուհի ունենք։ Լավ ձայն, ինքնավստահություն եւ կրակ։ Առաջ Հայաստան»,-գրել էր Սիրուշոն ու տեղադրել Իվետայի՝ Եվրատեսիլյան տեսահոլովակի լուսանկարներից մեկը:





Համացանցում այսօր հիթ էր դարձել նաև Քանյե Ուեսթի խանդի մասին հրապարակումները, որտեղ խոսվում էր այն մասին, որ իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ հյուրանոցի համարում խոսել ցանկացող թիկնապահին նա ազատել է աշխատանքից, քանի որ տեսնելով նրանց, սաստիկ խանդել է կնոջը: Մեկնաբանելով աշխատանքից հեռացումը, թիկնապահը նշել է, որ ինքը կին ունի, լավ ընտանիք ու 3 երեխա ու չափազանց սիրում է իր կնոջը:





Օրվա ամենադիտված ու քննարկված թեմաներից մեկը դարձավ նաև հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երուսաղեմում գտա իմ ասպետին՝ Միքայելին, ով հա փրկում էր ինձ հրեշից...»,-գրել էր Նազենին ու տեղադրել իր և Միքայելի՝ փոքրիկ ասպետի լուսանկարը:





Շուշաննա Գրիգորյան