Երվանդ Զախարյանը մտադրություն չունի դուրս գալ ՀՀԿ-ից

Երվանդ Զախարյանը մտադրություն չունի դուրս գալ ՀՀԿ-ից

Էկոնոմիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանին մեր կառավարությունում այնքան են «տանջել», որ վերջինս արդեն 2 ամսից ավելի է` հանգստանում է, բայց դեռ լիարժեք չի վերականգնել ուժերը:



Hraparak.am-ը Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց` արդյոք դո՞ւրս է եկել ՀՀԿ շարքերից, վերջերս կուսակցության նիստերին չի երևում. «Ես մտադրություն չունեմ դուրս գալու: Ես այստեղ չէի, հանգստանում էի, դրա համար էլ չեմ եղել նիստներին».- եղավ պատասխանը: Իսկ թե ինչով է զբաղվում այժմ պաշտոնաթող նախարարը, Երվանդ Զախարյանը ծիծաղեց. «Շարունակում եմ հանգստանալ, առայժմ ոչ մի բան, ես պետք է հանգստանամ»: Ավելի մասնագիտական հարցերի նախկին նախարարը հրաժարվեց պատասխանել, դե քանի որ շարունակում է էներգիա հավաքել…«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում, մի խորացեք»: