Ադրբեջանի Միլի Մեջլիսում շրջանառության մեջ է դրվել՝ Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու մասին օրինագիծ

Ադրբեջանի Միլի Մեջլիսում շրջանառության մեջ է դրվել՝ Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու մասին օրինագիծ

Հայաստանի կողմից ԼՂ հնարավոր ճանաչման գործընթացին ի հակակշիռ, ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Ադրբեջանի Միլի Մեջլիսում շրջանառության մեջ է դրվել՝ Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու մասին օրենքի նախագիծը:



Օրինագծի հեղինակը Միլի Մջելիսի պատգամավոր Բախտիյար Ալիեւն է, ով ելույթով հանդես է եկել խորհրդարանում եւ կոչ արել հաստատել օրինագիծը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Զանգեզուրը համարվում է պատմական ադրբեջանական հող, որը ապօրինաբար տրվել է Հայաստանին:



«Հայաստանը որպես պետություն ստեղծվել է ադրբեջանական հողերի վր»․ իր ելույթում հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը: Վերջինս նպատակ ունի այն ներառելու Մեջլիսի օրակարգում: