Ի՞ նչն է Ադրբեջանի լռության պատճառը. խոսքը պատերազմի մասին է

Ի՞ նչն է Ադրբեջանի լռության պատճառը. խոսքը պատերազմի մասին է


Մարդիկ լարված են, գրում են՝



ամեն օր պատերազմ, պատերազմ եք ասում, հակառակորդի կուտակումների մասին եք խոսում... Ի՞ նչն է Ադրբեջանի լռության պատճառը:



Խոսքը մասշտաբային պատերազմի մասին է



Բոլոր վերլուծական ու փաստական մասը թողնենք մի կողմ ու սթափ ժողովրդական մտածողությամբ առաջնորդվենք:



Քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստներն անսահման մեծ են եղել՝ և՛ մարդկային, և՛ նյութական: Ոչ մի պաշտոնական հաղորդագրության վրա չեմ հիմնվում, առաջնորդվում եմ զուտ թշնամու քայլերի տրամաբանությամբ: Ադրբեջանի սիրտը դող է ընկել: Դա այն Հայաստա՞նը չի, որ իշխանությունից էր դժգոհում, որ ցեցն ընկած էր դիմություն- ընդդիմության մեջ, որ ժողովուրդը սովից կոտորվում էր...



Այդ տվյալները դժվար չէր իմանալը, մեր աղբյուրներից էլ վերցնում էին:



Այդ ի՞նչ եղավ, որ նույն այդ Հայաստանը համախմբվեց իշխանության շուրջ, դիմություն- ընդդիմություն միաբան դարձան, քաղցած ժողովուրդն էլ սկսեց զինվորին կերակրել:



Ադրբեջանը թերագնահատել էր մեզ, մեր ուժը, այդ պատճառով հայտնվեց պարտության փոսում:



Ու հիմա իր սխալը զգում է: Այդ իսկ պատճառով, նա իր ռազմական բազան հզորացնում է, հրետանային և այլ կարգի նախապատրաստությունների մեջ է, բնական է, օր օրի ավելացող կուտակումները, շարժերը դրա մասին են խոսում:



Նա երկրորդ փորձն անպայման կրկնելու է: Վերագնահատում է իր ուժերը, դասավորությունը, ամեն ինչ անում է՝ անգամ հայկական ուժերի գերագնահատման չափանիշով, որ երկրորդ անգամ նույն վիճակում չհայտնվի:



Լայնածավալ պատերազմի ձգձգումը դրա հետ է կապված: Նրա ձեռքերը բռնող սրտացավ կողմ առայժմ չեմ տեսնում, «նիսյա խոսացողներ են» բոլոր կողմերն էլ: Ադրբեջանը լուրջ պատրաստության մեջ է:



Հայկական կողմին այդքանը հայտնի է ու իրենք էլ գիտեն, որ հակառակորդին զսպող բան չկա ու «պատրաստ սպասում են»: Հուսով եմ, որ հայկական կողմն էլ չի գերագնահատում իր ուժերը: Առավել ևս՝ թերագնահատում թշնամունը:



Կարծում եմ կարևոր է, որ ժողովուրդը տեղեկացված լինի, որ մի թիզ հող անգամ չի հանձնվելու, որպեսզի մարդկային այն հնարավորությունները, որոնք սովորական պայմաններում ի հայտ չեն գալիս, հրաշքներ գործեն: Դա շատ կարևոր գործոն է, որ չպետք է անտեսվի: 




Հասմիկ Բաբաջանյան