Քիչ կա, բայց շատ չկա. Խաչատուրովի պատասխանը /ֆոտո/

Քիչ կա, բայց շատ չկա. Խաչատուրովի պատասխանը /ֆոտո/

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն այսօր Հաղթանակի զբոսայգում չցանկացավ մեկնաբանել պատերազմի օրերին իր զգոնությունը կասկածի տակ դնող հրապարակումները:



Մասնավորապես նկատեցինք, որ, ըստ մամուլի տեղեկությունների ապրիլյան պատերազմի առաջին օրը նա խաղատանն է եղել և տեղյակ չի եղել հակառակորդի հարձակումից:



Hraparak.am-ի հարցին, թե ինչո՞ւ են իր անձի շուրջ նման լուրեր պտտվում, Խաչատուրովն ասաց. «Երևի ադրբեջանցիներն ուզում են, դուք էլ վերցնում եք»: Մեր մյուս հարցին, թե պատերազմի հավանականություն կա՞ արդյոք, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասաց. «Քիչ կա, բայց շատ չկա»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ