Ես Կարոն եմ. երթ դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ

Ես Կարոն եմ. երթ դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ

Մայիսի 11-ին, ժամը 13։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվելու են մի խումբ մարդիկ՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին. «Այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր ելույթում հարգեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերին: Այդ ելույթից հետո՝ խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց: Նրա հասցեին հնչեցին նաև հայ լինելու վերաբերյալ հայհոյանքներ ու ռասիստական այլ արտահայտություններ: Թուրքական սոցցանցերում արդեն կոչեր են հնչում Կարո Փայլանին Հրանտ Դինքի պես սպանելու մասին: Կարո Փայլանի կյանքին վտանգ է սպառնում: Մենք մեր նախաձեռնությամբ ուզում ենք մեր աջակցությունը հայտնել հայազգի պատգամավորին, ով իր կյանքը վտանգի տակ դնելով Թուրքիայում խոսում է հայերի դեմ ցեղասպանության, հայապահպանության մասին: Մենք Կարոյի հետ ենք և հետևողական կլինենք, որ նրա կյանքին վտանգ չսպառնա: Այդ իսկ պատճառով մենք դիմելու ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին՝ պահանջելով սթափության կոչ անել Թուրքիային, ու կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները»,- ասվում է նախաձեռնության տարածած հայտարարությունում։



Հավաքվածները 13։30-ին երթով կշարժվեն դեպի ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ կհանձնեն նամակ-պահանջը: