Ես հիմա «ռազժալավատ» բառին ի՞նչ պատասխանեմ. Գագիկ Խաչատրյան (տեսանյութ)

Ես հիմա «ռազժալավատ» բառին ի՞նչ պատասխանեմ. Գագիկ Խաչատրյան (տեսանյութ)

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «Հաղթանակ» զբոսայգում պատասխանում է լրագրողների հարցերին։



-Պարոն Խաչատրյան, համացանցում հայտնվել է Ձեր մասին մի տեսանյութ, որտեղ նշվում էր, ու Դուք եւ Ձեր եղբորորդին զբաղված եք կոռուպցիայով։
-Ով որ տեղադրել է, սցենարիստին հարցրեք, ինքը կասի։



-Դուք կարծու՞մ եք, որ բացարձակապես մեղավոր (սխալվում է), անմեղ եք։
-Բացարձակապես անմեղ եմ։



-Փաստորեն Դուք սուպերնախարարից վերածվեցիք պարզապես նախարարի։ Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները ՊԵԿ նախագահի հետ։
-Շատ նորմալ, շատ լավ։



-Վա՞տ չեք զգում, որ Ձեզ «ռազժալավատ» արեցին։
-Ի՞նչ ասեմ, ես հիմա «ռաժալավատ» բառին ինչ պատասխանեմ։



-Դուք սկզբում ասում էիք, որ ճիշտ է Ֆիննախն ու ՊԵԿ-ը միավորելը։ Էսօր անջատվեցին, սխա՞լ էր Ձեր կարծիքը։
-Դե հիմա գիտեք, ամեն մի ժամանակահատված իր խնդիրներն ունի լուծելու։ Եթե որոշում է կայացվում, որ պետք է այս պահին տարանջատվի, ապա պետական պաշտոնյա ես, պարտավոր ենք կատարելու։



-Իսկ Ձեր կարծիքը հարցրե՞լ են մինչեւ տարաջատելու որոշում կայացնելը։
-Այո, իհարկե, քննարկումներ են եղել։



-Եվ Դուք կո՞ղմ եք եղել։
-Գիտեք, ի՞նչ կա, նման դեպքերում պետական պաշտոնյայի կողմ, դեմ լինելը որեւէ նշանակություն չունի։ Պետական պաշտոնյային որտեղ ուղարկում են, այնտեղ էլ պետք է աշխատի։



-Այսինքն՝ Սերժ Սարգսյանը միանձնյա՞ է որոշել, որ պետք է տարանջատել։
Հարցին չի պատասխանում։



Մանրամասները՝  տեսանյութում: