«Ժողովուրդ». Կտեղեկացնեն պատշաճ կարգով և ժամանակին

«Ժողովուրդ». Կտեղեկացնեն պատշաճ կարգով և ժամանակին

«Ժողովուրդը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարել են, որ մայիսի 16-ին Վիեննայում նախատեսված է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: «Բռնության վերջին բռնկման եւ լարվածության անհապաղ նվազման անհրաժեշտության ֆոնին մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն»,- նշված է համանախագահների հայտարարությունում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երկու շաբաթ առաջ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել էր՝ որպեսզի վերսկսենք բանակցությունները, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, հասցեական գնահատականներ, երաշխիքներ միջազգային հանրության կողմից: Երեկ այդպես էլ ՀՀ իշխանությունները հստակ չպարզաբանեցին՝ նշված նախապայմանները կատարվել են, թե ոչ: Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից «ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ի վերջո, Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին կգնա Վիեննա՝ հանդիպելու Ալիեւի հետ: Ի պատասխան՝ հնչեց ավանդական ձեւակերպում. «Նախագահի այցերի եւ հանդիպումների մասին տեղեկացնում ենք պատշաճ կարգով եւ ժամանակին»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: