«Ժողովուրդ». Երբ հարցը հասնում է փեսաներին կամ եղբայրներին, մենաշնորհը հաստատվում է պաշտոնապես

«Ժողովուրդ». Երբ հարցը հասնում է փեսաներին կամ եղբայրներին, մենաշնորհը հաստատվում է պաշտոնապես

«Ժողովուրդը» գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ցանականում է վերացնել, այսպես կոչված, ֆիքսված հեռախոսակապի օպերատորների միջեւ մրցակցությունը: Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է ընդունել մի որոշում, որով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություն մատուցող ընկերությունները, այսինքն՝ «ԱրմենՏելը», «Յուքոմը» եւ «Ռոստելեկոմը», պետք է միասնական սակագին սահմանեն իրենց ցանցերից դեպի բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի համար: Նկատենք, որ ներկայումս ընկերությունները տարբեր սակագներ են կիրառում, եւ այդ հանգամանքը նրանց միջեւ մրցակցությունը խթանող հիմնական գործոններից մեկն է: Այն, որ ՀԾԿՀ-ն ցանկանում է հեռախոսակապի օպերատորների միջեւ մրցակցությունը վերացնել, ամենեւին էլ պատահական չէ: Ի վերջո, Հայաստանի պետական կառույցները բազմիցս են ապացուցել, որ մրցակցության մասին միայն գեղեցիկ ճառեր են ասում, իսկ երբ հարցը հասնում է փեսաներին կամ եղբայրներին, մենաշնորհը հաստատվում է պաշտոնապես»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում