«Հայկական ժամանակ». Սամվել Բաբայանը Հայաստան ոտք չի դրել. չի էլ գա

«Հայկական ժամանակ». Սամվել Բաբայանը Հայաստան ոտք չի դրել. չի էլ գա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանը օրերս Հայաստան ոտք չի դրել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է Բաբայանի հարազատներից մեկը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել։



Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր էջում երեկ արձագանքել է վերոնշյալ հրապարակման հաջորդ օրը կայքերից մեկում տեղ գտած տեղեկությանը, թե Բաբայանը Հյուսիսային պողոտայում գտնվող «Նորթ ավենյու» հյուրանոցում հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ։ «Նրանք մոտավորապես մեկուկես ժամ զրուցել են։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնացել է Վարդան Օսկանյանի նոր կուսակցությանը Սամվել Բաբայանի միանալու, նրա դերակատարության շուրջ»,– գրել էր կայքը։ «)))))))... Լավ էլի... էլ ի՞նչ»,– սույն հրապարակմանն այսպես էր արձագանքել Բաբայանի դուստրը։ Բաբայանը շարունակում է գտնվել ՌԴ-ում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում