Մնացածը՝ իր խղճին

Մնացածը՝ իր խղճին

Էդիկ Անդրեասյանը հին իներցիայով ինձ արցախցի պատգամավոր է ներկայացնում: Նա, իհարկե, գիտի, որ Վահրամ Աթանեսյանը 2015-ին Արցախի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել, բայց ինձ «պատվում է», քանի որ խոսքին վերնագիր է ընտրել, որ ես տարածքների հարցում մեկ քայլ՝ Գալուստ Սահակյանից, երկուսը Հերմինե Նաղդալյանից եմ հետ: Պետք է շնորհակալություն հայտնեմ, որ Էդիկ Անդրեասյանը ոչ պատգամավորիս Հայաստանի ԱԺ նախագահի եւ փոխնագահի շարքին է դասում: Բայց կատակը մի կողմ թողնեմ:



Ապրիլի 7-ին tert.am-ին տված հարցազրույցում ես խնդիրն այսպես եմ ձեւակերպել. «Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել և չի կազմելու: Այս դոկտրինն է իրականացվում: Եվ քայլ առ քայլ մոտեցնում ենք այն ժամանակը, երբ աշխարհը կընդունի դա: Քառօրյա պատերազմն ավելի ամրապնդեց այդ դոկտրինի միջազգային լեգիտիմությունը թե՛ ռազմաքաղաքական, թե՛ մյուս բոլոր բաղադրիչներով հանդերձ: Մինչև ապրիլյան քառօրյա արյունահեղությունը բաց էր հնարավորությունը, որ Ադրբեջանի հետ քննարկվի ինչ-ինչ տարածքների հարց: Ալիևի տեռորիստական ռեժիմը փակեց այդ հնարավորությունը, մսխեց սեփական բանակցային ռեսուրսը: Այսօր ոչ մի խոսք չի կարող լինել տարածքների մասին: Ընդհակառակը, Արցախը պետք է պնդի, որպեսզի Ադրբեջանը դեօկուպացնի մեր հանրապետության օրինական տարածքները: Սրությամբ պետք է դրվի Շահումյանի շրջանը վերադարձնելու կամ առնվազը լիակատար ապառազմականացնելու, այն չեզոք գոտի ճանաչելու հարցը (http://www.tert.am/am/news)



Մնացածը՝ իր խղճին:



Վահրամ Աթանեսյան