«Ժողովուրդ». Այդքան թեկնածու ճարել կլինի՞

«Ժողովուրդ». Այդքան թեկնածու ճարել կլինի՞

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ խորհրդարանը ավարտեց ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, այն այսօր կդրվի քվեարկության եւ կասկածից վեր է, որ կընդունվի: Իհարկե, օրինագիծը դեռ պետք է նաեւ երրորդ ընթերցում անցնի, սակայն դրա արդյունքում այն այլեւս չի կարող բովանդակային փոփոխություն կրել: Երեկվա քվեարկության արդյունքում եւս ակնհայտ դարձավ, որ իրականում կուսակցություններին ավելի շատ մտահոգում է այն փաստը, որ Աժ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է լինելու Հայաստանի 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում առնվազն 5 թեկնածու առաջադրել, որոնցից 2-ականը՝ կին: Կուսակցությունները պնդում են, որ այդպիսով առաջարկվող համակարգը դադարում է լինել համամասնական, եւ որ այդպես հակառակը մեծամասնական, ասել է, թե անհատ պատգամավորների դերն է բարձրանում: Եւ հիմա գլխավոր հարցն այն է, թե որտեղից են այդքան թեկնածուներ ճարելու, որոնք տեղերում կգնան եւ իրենց կներկայացնեն քաղուժերին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: