«Ժամանակ». Եթե սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»–ին, թող կապվի ինձ հետ. ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ

«Ժամանակ». Եթե սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»–ին, թող կապվի ինձ հետ. ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին, ով սուր քննադատության էր արժանացրել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, նշելով, որ յուրաքանչյուրը պարտավոր է կոռեկտ պահել իրեն։ «ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի։ Ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում, եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»–ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն։ «Ա՛յ տղա»֊ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել, բայց ոչ երբեք հրապարակային ու պաշտոնական տեքստերում»»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։