«Ժողովուրդ». Պետական տարածքը գնել՝ պետությանը վարձով են տալիս

«Ժողովուրդ». Պետական տարածքը գնել՝ պետությանը վարձով են տալիս

«Ժողովուրդը» գրում է. «Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքում, տարիներ շարունակ պետական տարբեր կառույցներ են տեղակայված եղել: Բայց դա չի խանգարել, որ այն մասնավորեցվի եւ տրվի «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ շենքում տարածք զբաղեցնելու համար պետբյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ է վճարվում նշված ընկերությանը: Պետական սեփականության փոշիացման այդ գործընթացը տեղի է ունեցել 2004-2005 թվականներից սկսած, երբ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայումս ՀՀ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ, այն ժամանակ ՕԵԿ անդամ, հիմա ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ): Ու տարածքն էլ այն ժամանակ պատկանում էր հենց ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հիմնական սեփականատերը հենց Արամ Հարությունյանն է, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Արայիկ Հարությունյանն էլ նրա հարազատ եղբայրն է: Ստացվում է, որ նախարար եղած ժամանակ պետական տարածքը գնել է ու հիմա պետությանը վարձով է տալիս: Ահա այդքան փնտրվող կոռուպցիոն դրսեւորումներից մեկը»::



Կարդացեք թերթի այսօրվա համարում: