Ժողովուրդ». էլէներգիայի ներքին սպառումը նվազել է

Ժողովուրդ». էլէներգիայի ներքին սպառումը նվազել է

«Ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ 3,5 տոկոսով ավել էլէներգիա է արտադրվել: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ այն փաստը, որ էլէնեգիայի արտադրությունը մեր երկրում աճում է, քանի որ բնեղեն արտահայտությամբ արդյունաբերության ճյուղերից միայն հանքարդյունաբերությունն է աճ արձանագրել, մնացածի դեպքում հիմնականում կտրուկ անկումներ ունենք: Սակայն իրականում էլէներգիայի աճը տեղի է ունեցել Իրան արտահանվող էլէներգիայի ծավալների կրկնակի աճի շնորհիվ: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՋԷԿ»-ը գործում է իրանական գազով, որի դիմաց վճարում է էլէներգիայով: Իսկ էլէներգիայի ներքին սպառումը փաստացի նվազել է: Անցած տարվա առաջին եռամսյակում էլէնեգիայի ներքին սպառումը կազմել էր 1 միլիարդ 606 միլիոն 400 հազար ԿՎտ/ժ, այս տարվա` 1 միլիարդ 543 միլիոն ԿՎտ/ժ-ի դիմաց: Տեղեկացնենք, որ ներքին սպառման անկումը կազմել է մոտ 4 տոկոս»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: