«ՀԺ». Բարձրաստիճան զինվորականները ապրանքների գինը արհեստականորեն ուռճացրել են

«ՀԺ». Բարձրաստիճան զինվորականները ապրանքների գինը արհեստականորեն ուռճացրել են

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով նախօրեին ձերբակալված ՀՀ ԶՈԻ սպառազինաթյան վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը, որոնք կասկածվում են իշխանությանը չարաշահելու մեջ, շուրջ երկու տասնյակ անուն ապրանքների գնման գինը արհեստականորեն ուռճացրել են և իրական գնի փոխարեն բարձր գին են ներկայացրել։ Խոսքը տարբեր պահեստամասերի, դետալների մասին է»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։