«ՀԺ». Շարմազանովի սանիկը՝ Վանաձորի քաղաքապետ

«ՀԺ». Շարմազանովի սանիկը՝ Վանաձորի քաղաքապետ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով «Հայկական վերածնունդը» կամ նախկին ՕԵԿ-ը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել իր ավագանու անդամ, կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին։ ՀՎ-ից Էդգար Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ իրենք կմասնակցեն այդ ընտրություններին, բայց հավելեց, որ ցուցակի հարցով դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Ի դեպ, Վանաձորում հայտնի Ա. Փելեշյանը Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, բայց Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, ունի նաև երթուղայինի գծեր»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։