Արջի քոթոթներն օր կըմեծնան, պապի անհարմար տեղերի հետ կըխաղան

Արջի քոթոթներն օր կըմեծնան, պապի անհարմար տեղերի հետ կըխաղան

Ինչխ օր կսպասվեր, ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի վերադարձը առաջացրեց հակասական կարծիքներ, հնչեցին դրական ու բացասական տեսակետներ։ Ըսիկ բնական է, քանի օր Բաբայանն իր կերպարով նույնպես հակասական է, ինչի մասին շատ է գրվել, խոսվել։ Երբ դեռևս չկար նրա վերադարձի մասին որոշում, «Հրապարակում» տպագրվեց http://hraparak.am/?p=110455&l=am/goxovrdi+tikunqum+irakanacvac+xardavanqner հոդվածը, որտեղ արտահայտված մտքերն ու տեսակետները շաբաթներ անց դարձան իրականություն։ Նշված հոդվածից հետո Սամվել Բաբայանի վերադարձին անդրադառնալը կլիներ շռայլություն, ուստի վերադարձից հետո հնչեցրած տեսակետներին անդրադառնալը լոկ այդ կարծիքների խուճուճության հետևանք է։



Փաստորեն, ժողովուրդը ճիշտ կսե, օր էն մարդա մեկինը քառասուն օր է, հենց պատերազմի քառասուն օրը լրացավ, պարզ դարձավ, օր իշխանությունների՝ ապրիլյան պատերազմից հետո ըսած խոսքերը, օր իրանք ոգևորված են ժողովրդի համախմբումից ու միասնությունից, կեղծ էին և շինծու, փաստորեն՝ համաժողովրդական համախմբմանն ու միասնությանը Սամվել Բաբայանի միանալը նրանք չողջունեցին, ավելին՝ նույնիսկ հայրենի գյուղերում անհայտ մի քանի «քաղաքական գործիչների» միջոցով, որոնք դարձել են Սերժ Սարգսյանի անօդաչու կամիկաձեները, ոչ միայն փորձեցին բարոյական, այլ նաև համարձակվեցին ռազմագիտության դասեր տալ Ղարաբաղի պատերազմի լեգենդին։ Բայց էդ էլ չստացվեց, քանի օր մինչև թիրախին հասնելները պայթեցին։



Էս շարքից ամենացնցողը Հանրապետականների խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ըսածն էր՝ ի ուրախություն Սամվել Բաբայանի, «ինքը այդպիսի քաղաքական գործիչ չի ճանաչում»։ Բաբայանը ում էր բռտունջմ հաց տվել, օր Վահրամը իրան մե թեթևմ գոնե «տեսնում է, որպես ռազմական գործիչ», թե չէ, իրա ըսելով, ժողովրդի մոտ Բաբայան Սամվելի նկատմամբ կռնար ընպեսի հասարակական կարծիք ձևավորվեր, օր խեղճը հողոց մորոց կկորեր։ Քանի օր Վահրամ Բաղդասարյանի հմար քաղաքական գործիչները կուսակցության անդամներն ու ԱԺ պատգամավորներն են, ինքը հայտնի ռազմաքաղաքական գործիչներ համարում է ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվելին, Սեյրանին ու Շմայսին։



Սամվել Բաբայանի բախտը բերեց, օր լրագրողները Էդվարդ Շարմազանովին բռնցրել էին էրեխեքի օրը, ու էդ «ազիզ օրով չուզեցավ անդրադառնար» իրա թեմային։ Երբ օր Հայաստանցիները Սամվել Բաբայանի մասին հակասական կարծիքներ կարտահայտեն, ինչ օր տեղ հասկանալի է, իրանք կսեն էն, ինչ լսել են։ Բայց երբ օր էդ մարդու մասին ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կսե՝ «թող կանգնեն ու տղամարդավարի ասեն, էլի, որ սա քաղաքական հայտ է», չիտես՝ լա՛ս, թե՞ խնդաս․․․ Հասկցա՜նք, այ բալամ, օր քու գործի անունը խոսալն է, էն էլ աշխատավարձով, բայց խոսալուց առաջ մե հատմ քեզի հաշիվ տուր, ով-ով, գոնե Ղարաբաղցիներդ չեք կռնա կասկածեք Սամվելի դուխի ու տղամարդկության վրա։ Եթե կյանքում ինչ որ բան խանգարել է իրան, ըդիկ չափից ավելի դուխ ու տղամարդկություն ունենալն է, որը նույնիսկ վեր է ածվել դեսպոտության՝ դառնալով իրա կերպարի բացասական բնութագիրը։ Չէ՞ս հավատա, հարցրու Բակո Սահակյանին, եթե կհանդիպես՝ Արկադի Ղուկասյանին, իսկ եթե ըդիկ էլ քիչ կեղնի, երբ օր ոտդ Երևան կնգնի, հարցրու Սերժ Սարգսյանին, որը կռնա Սամվելի տղամարդկության մասին ընպեսի բաներ պատմի, օր թրաշդ բիզ-բիզ կանգնի։ Ըստեղ կսեն՝ արջի քոթոթներն օր կըմեծնան, պապի անհարմար տեղերի հետ կըխաղան։



Ստեփան Սարուխանով