«Ժողովուրդ». Սամվել Վանցիկիչը փոխում է մասնագիտությունը

«Ժողովուրդ». Սամվել Վանցիկիչը փոխում է մասնագիտությունը

«Ժողովուրդը» գրում է. «Վանաձորն այս տարվա աշնանն ամեն դեպքում նոր քաղաքապետ կունենա: Ինչպես հայտնի է՝ այս տարվա հոկտեմբերի 2-ին Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում քաղաքապետի ուղղակի ընտրություններ չեն լինելու, այլ ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին: Այսինքն՝ գործելու է նույն այն կարգը, որը կիրառվում է Երեւանի ավագանու ընտրության ժամանակ: Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ «Ես չեմ առաջադրվելու ընտրություններում»: Նա միեւնույն ժամանակ հավաստիացրել է, թե որոշումն ինքն է կայացրել, եւ ոչ ոք իրեն չի ստիպել է եւ չի էլ համոզել: Ավելին՝ Սամվել Դարբինյանը նույնիսկ հայտարարել է, թե եթե այս անգամ մասնակցի էլ, ապա կրկին կընտրվի, բայց չի ցանկանում, քանի որ որոշել է «աշխատանքի պրոֆիլը փոխել»: